Nokia Ovi Player
Nokia Ovi Player-ի միջոցով կարող եք նվագարկել և կազմակերպել ձեր երաժշտությունը, ներբեռնել
երաժշտություն Ovi by Nokia-ից, պատճենել երգեր և երգացանկեր ձեր համատեղելի ԱՀ-ի և
համատեղելի Nokia բջջային սարքերի միջև, ինչպես նաև պատճենել և գրանցել ձայնային CD-ներ:
Ձեր երաժշտական հավաքածուն կառավարելու համար, բացել Իմ Երաժշտություն ներդիրը: Կարող եք
Nokia Ovi Player-ին միացնել մի քանի համատեղելի սարքեր և դիտել ու նվագարկել այդ սարքերի վրա
պահված երաժշտությունը:
Ovi by Nokia-ում միլիոնավոր երգերի նմուշները լսելու և ներբեռնելու համար, բացել Ovi
Երաժշտություն ներդիրը: Երաժշտություն ներբեռնելու համար ձեզ անհրաժեշտ է ստեղծել Nokia-ի
հաշիվ:
Nokia-ի Ovi Երաժշտության ծառայությունների մատչելիությունը կարող է տարբերվել՝
տարածաշրջանից կախված: