մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Մարտկոցը միշտ պահեք 15°C-ից մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են
մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել:
Պատահական կարճ միացում կարող է տեղի ունենալ, եթե մետաղական որևէ իր դիպչի մարտկոցի մետաղյա շերտերին, օրինակ՝ եթե պահեստային մարտկոց
եք կրում ձեր գրպանում: Կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր
է, մարտկոցը հանձնեք վերամշակման: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Մարտկոցի արտահոսքի դեպքում թույլ մի
տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես լվացեք ջրով կամ դիմեք բժշկի