Խնամեք Ձեր սարքը
Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և լրասարքերի հետ վարվեք խնամքով: Հետևյալ խորհուրդները կօգնեն ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք քայքայում են
էլեկտրոնային սխեմաները: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և սպասեք, մինչև սարքը չորանա:
•
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է օգտագործողի ուղեցույցում:
•
Չլիազորված փոփոխությունները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք:
•
Սարքի մակերևույթը մաքրելու համար օգտագործեք միայն փափուկ, մաքուր, չոր շոր:
•
Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով ժամանակ առ ժամանակ անջատեք սարքը և հանեք մարտկոցը:
•
Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և մագնիսական դաշտերից:
•
Կարևոր տվյալներն ապահով պահելու համար դրանք պահեք առնվազն երկու առանձին տեղում, ինչպիսիք են Ձեր սարքը, հիշաքարտը կամ
համակարգիչը, կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:
Երկար ժամանակ գործարկելիս սարքը կարող է տաքանալ: Շատ դեպքերում այս վիճակը բնական է: Եթե կարծում եք, որ սարքը պատշաճ չի գործում, այն
տարեք մոտակա լիազոր սպասարկման կետ: