Ձեր սարքը պաշտպանեք վնասակար բովանդակությունից
Սարքը կարող է ենթարկվել վիրուսների և այլ վնասակար բովանդակության ազդեցության: Ձեռնարկեք հետևյալ նախազգուշական քայլերը.
•
Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Դրանք կարող են վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար ազդեցություն ունենալ
Ձեր սարքի կամ համակարգչի վրա:
•
Զգուշություն ցուցաբերեք միացման հարցումներ ընդունելիս, ինտերնետը զննարկելիս և բովանդակություն ներլցնելիս: Մի հաստատեք
Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում:
•
Ծառայություններ կամ ծրագրակազմ տեղադրեք և օգտագործեք միայն այն աղբյուրներից, որոնց վստահում եք և որոնք ապահովում են
համապատասխան անվտանգություն և պաշտպանություն:
•
Ձեր սարքում և դրան միացված համակարգչում տեղադրեք հակավիրուսային և անվտանգության այլ ծրագրեր: Միաժամանակ օգտագործեք միայն
մեկ հակավիրուսային ծրագիր: Ավելի շատ այդպիսի ծրագրերի օգտագործումը կարող է բացասաբար ազդել սարքի և (կամ) համակարգչի
աշխատանքի և կատարողական բնութագրերի վրա:
•
Եթե մուտք եք գործում երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ, ձեռնարկեք
պատշաճ նախազգուշական միջոցառումներ: Nokia-ն այդպիսի կայքերի համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում կամ ենթադրում: