Nokia X3 02 - Ավտոմեքենաներ

background image

Ավտոմեքենաներ
Ռադիոազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային համակարգերի

վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման արգելակային, արագության կառավարման էլեկտրոնային և անվտանգության

բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ սարքավորանքի արտադրողին:

Միայն որակավորված անձնակազմը պետք է սարքը տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող է վտանգավոր լինել և

անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն

ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր

պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի բացման

տարածքում:

Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար սարքերի օգտագործումը կարող է օդանավի աշխատանքի համար վտանգ

ներկայացնել և հակաիրավական լինել: