Մտցրեք SIM քարտը և մարտկոցը
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես
միկրո-SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ
(տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի ապահովում
միկրո-SIM քարտերի աշխատանքը, և անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը կարող է վնասել
քարտը կամ սարքը և փչացնել քարտում պահվող տվյալները:
Այս սարքը նախատեսված է օգտագործվելու համար BL-4S մարտկոցի հետ: Միշտ օգտագործեք Nokia
գործարանային մարտկոցներ:
SIM քարտը և դրա հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը օգտագործելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Սեղմեք թուլացման կոճակը և հեռացրեք կափարիչը: Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք և
դուրս բերեք մարտկոցը:
2 SIM քարտ մտցնելը: Համոզվեք, որ քարտի հպման տարածքը դիմային մասով թեքված է դեպի ներքև:
Սկսում ենք
7
3 Հավասարեցրեք մարտկոցի և մարտկոցի բաժանմունքի կոնտակտները և տեղադրեք մարտկոցը: Հետևի
կափարիչը փոխարինելու համար, ուղղեք վերին սողնակը դեպի իրենց փորակները և սեղմեք դեպի
ներքև մինչև կափարիչը կողպվի իր տեղում: