Մարտկոցի լիցքավորումը
Ձեր մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում, սակայն ձեզ հնարավոր է անհրաժեշտ լինի
վերալիցքավորել այն նախքան դուք կկարողանաք միացնել այն առաջին անգամ:
Եթե սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2 Լիցքավորիչը միացնել սարքին:
3 Երբ սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ անջատեք սարքից
և ապա՝ պատի վարդակից:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ
կարող եք օգտվել սարքից: Լիցքավորման ժամանակ մարտկոցը կարող է տաքանալ:
Եթե մարտկոցն ամբողջովին լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև
լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, լիցքավորումը սկսելու համար գուցե հարկ լինի
միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել:
Սարքի լիցքավորումը ռադիո լսելու ընթացքում կարող է ազդել ազդանշանի ընդունման որակի վրա: