Վերամշակում
Երբ այս հեռախոսը հասնի իր պիտանիության ժամկետի ավարտին, սարքի բոլոր նյութերը կարող են
վերականգնվել որպես նյութեր և էներգիա: Nokia-ն թափոնների ճիշտ հեռացումն ու վերաօգտագործումը
երաշխավորելու համար համագործակցում է իր գործընկերների հետ We:recycle կոչվող ծրագրի
միջոցով: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել հին Nokia արտադրանքները և որտեղ գտնել
հավաքման կետերը, այցելեք www.nokia.com/werecycle, կամ զանգահարեք Nokia-ի Տեղեկատու
կենտրոն:
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները վերամշակման հանձնեք տեղական վերամշակման
համակարգում:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի
պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և
կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ ընդունման
կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով
պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր հեռախոսի
բնապահպանական հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
www.nokia.com/ecoprofile: