
Ինտերնետ կանչերի մասին
Դուք կարող եք կանչեր կատարել և ստանալ ինտերնետով (ցանցային ծառայություն): Ինտերնետ կանչի
ծառայությունները կարող են ապահովել կանչեր համակարգիչների միջև, շարժական սարքերի միջև և
VoIP սարքի ու ավանդական հեռախոսի միջև:
Որոշ ինտերնետ կանչի ծառայության մատակարարներ թույլ են տալիս անվճար ինտերնետ կանչեր:
Հասանելիության և միացման ծախսերի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմեք Ձեր ինտերնետ
կանչի ծառայության մատակարարին:
Որոշ երկրներում VoIP կամ այլ ծառայությունների օգտագործումը սահմանափակված է: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Ձեր մանրածախ վաճառակետին, ծառայության մատակարարին կամ
տեղական իշխանություններին:
Ինտերնետ կանչ կատարելու կամ ստանալու համար պետք է լինեք WLAN-ի սպասարկման ծածկույթում
և մտնեք ինտերնետ կանչի ծառայություն: